Որոնել
Արխիվ
16.11.2019  19:49

Միլիոնատերն ակումբ է գնել ու իրեն գլխավոր մարզիչ նշանակել. նա մեկ օրում 15 տրանսֆեր է կատարել

Միլիանոտեր Գլեն Թեմպլինը գնել է Անգլիայի 8-րդ դիվիզիոնի «Ռոմֆորդ» ակումբը: Նույն օրը նա պաշտոնանակ է արել գլխավոր մարզիչ Փոլ Մարտինին և ինքն իրեն նշանակել այդ պաշտոնում: Այդ մասին Թեմփլինը հայտարարել է իր թվիթերյան էջի միջոցով: Հետագայում նա նոր գրառում է կատարել, որով հայտնել է, որ մեկ օրում 15 տրանսֆեր է կատարել, հայտնում է Sports.ru` հղում կատարելով անգլիական մամուլին:

Միլիոնատերը հայտարարել է, որ մտադիր է թիմին դուրս բերել վերջին տեղից և բարարցնել փլեյ-օֆֆի գոտի: Ավելին, նա ծրագրում է ամեն տարի թիմին բարձրացնել մեկ դիվիզիոնով:

Լոնդոնի արևելքում գտնվող փոքր քաղաքի բնակիչների համար նա մարզադաշտի մուտքն անվճար է դարձրել և նրանց խոստանում է անվճար խմիչք հյուրասիրել:

Թեմպլինն ակումբի վրա արդեն 3 միլիոն ֆունտ է ծախսել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000