Հունաստանի հավաքականի պաշտպան Դիմիտրիս Յանուլիսը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու նկատմամբ արտագնա հաղթանակը (1:0):
«Լավ խաղ էր, մեր ներուժը ցուցադրեցինք: Հաշիվը նույնիսկ չի համապատասխանում մեր ցուցադրած ֆուտբոլին: Կարող էինք 2-3 գոլ էլ խփել:
0:1 հաշիվը ռիսկային էր, բայց հայերն առանձնապես չէին սպառնում մեր դարպասին»»,- ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում gazzetta.gr-ն:
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր