Որոնել
Արխիվ
16.11.2019  21:45

Գրիգորյան. «Պատվերով հրապարակումների պատճառով չգլխավորեցի Հայաստանի հավաքականը»

Ռուսաստանաբնակ հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Matcհtv.ru-ի հետ զրույցում կարծիք է  հայտնել, թե ինչու չի գլխավորել Հայաստանի հավաքականը:

- Վերջին ժամանակահատվածում քննարկում էին, թե որտեղ է Գրիգորյանը շարունակելու կարիերան: Ո՞ր տարբերակն էր ավելի հավանական` «Փյունի՞կը», թե Հայաստանի հավաքականը:

- Շատ զարմացա իմ մասին մամուլում տպագրված կեղտի քանակից, որը պատվեր էր ծաղրածուների կողմից: Ուզում եմ դիմել այդ մարդկանց, ովքեր ցանկանում են ինձ առանց աշխատանքի թողնել. տղաներ, անիմաստ եք փորձում: Անթերի չեմ, ինչպես բոլոր մարզիչներ: Ինձ խանգարելն անիմաստ է: Կհայտնվեմ այնտեղ, որտեղ ոչ ոք չի սպասում: Կարող եմ ցանկացած տեղ մարզել, նույնիսկ վերադառնալ կանանց ֆուտբոլ:

Փողի հարցը երբեք ինձ համար առաջնային չի եղել, երբեք էլ մեծ գումարներ չեմ վաստակել: Միշտ որոշում եմ կայացրել իմ սրտի կանչով: Մեծ է հավանականությունը, որ կհայտնվեմ հայկական ակումբներից մեկում, բայց ոչ «Փյունիկում»:

- Ենթադրում ենք, որ կարող էիք Հայաստանի հավաքականը գլխավորել, բայց Ձեզ խանգարեցին չարախոհների հրապարակումները: Ճի՞շտ է:

- Բացարձակ ճիշտ է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000