Որոնել
Արխիվ
16.11.2019  02:08

Մեսսիի շնորհիվ Արգենտինան ընկերական խաղում հաղթեց Բրազիլիային (VIDEO)

Ընկերական խաղի շրջանակում միմյանց հետ մրցեցին Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները։ Հարավամերիկյան մրցապայքարում հաղթեցին արգենտինացիները նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլը խփեց Լիոնել Մեսսին, ով չկարողացավ հաջող իրացնել իր իսկ վաստակած 11 մետրանոցը, բայց հարվածից հետո գնդակն անդրադարձավ նրա ուղղությամբ ու երկրորդ անգամ լեգենդար հարձակվողը չվրիպեց՝ 13-րդ րոպեին բացելով հաշիվը։ Հավելենք, որ դրանից 3 րոպե առաջ Գաբրիել Ժեզուսը հնարավորություն է ունեցել առաջ մղել բրազիլացիներին, բայց 11 մետրանոցը չի կարողացել ավարտել գոլով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000