Որոնել
Արխիվ
16.11.2019  01:41

Չալըշըր. «Միշտ խաղում ենք հաղթանակի համար»

Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը մեկնաբանեց Եվրո-2020-ի ընտրական փուլում Հունաստանի ընտրանուց կրած տնային պարտույթունը (0:1):

«Համառ խաղ էր, մրցակիցը վերահսկում էր գնդակը և լավ գործում: Մենք նոր խաղային համակարգով էինք, սակայն դրան համարվելու համար ժամանակ է պետք: Մնացած ամեն ինչ նորմալ է»:

- Հավաքականում նոր մարզիչ ու նոր տակտիկա է: Ի՞նչ կասեք կատարված փոփոխությունների մասին:

- Դրա համար էի ասում, որ ժամանակ է պետք: Մրցակիցը նույնպես նոր մարտավարությամբ էր խաղում, ինչի համար նրանց նույնպես ժամանակ է հարկավոր եղել: Մենք դեռ շատ չենք մարզվել, որ հարմարվենք մարտավարությանը:

- Մյուս հանդիպումն Իտալիայի հետ է: Ի՞նչ եք սպասում այդ խաղին:

- Իհարկե, մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար: Անկախ նախորդ խաղերից ես միշտ ուզում եմ հաղթել: Մեզ պետք է լավագույն կերպով դրսևորենք Իտալիայում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000