Որոնել
Արխիվ
16.11.2019  00:36

Վանտ Սխիպ. «Հայաստանը շեշտը դրել էր հակագրոհների վրա, բայց նրանց խաղը չստացվեց»

Եվրո-2020-ի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հունաստանին ու զիջեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Հետխաղային մամուլի ասուլիսով հանդես եկավ հույների գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը։

«Ուրախ եմ այս արդյունքի և իմ թիմի խաղի համար։ Ավելի շատ էինք տիրում գնդակին, սակայն երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող է առաջ գնալ։ Մենք պահեցինք հաշիվը։ Շնորհավորում եմ մեր խաղացողներին այս հաղթանակի համար։

Բոսնիայի հետ խաղից հետո սպասելիքները շատ էին և կասկածներ կային՝ արդյոք կարող ենք կրկնել նույնը և մեզ դա հաջողվեց։ Սպասում եմ նորանոր հաջողությունների։

Սպասելի էր, որ Հայաստանի հավաքականը պաշտպանվելու է, սակայն նրանց խաղը չստացվեց՝ կապված հակագրոհներ կազմակերպելու հետ, որի վրա շեշտը դրվել էր։ Ճիշտ է, վտանգավոր դիրքերում կորցնում էինք գնդակը, բայց կարողանում էինք շատ արագ խլել։ Չեմ ցանկանում շատ խոսել մրցակցից։ Կարող եմ ասել, որ մեր խաղը ստացվեց»,- 55-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000