Որոնել
Արխիվ
15.11.2019  10:16

Ռուսական ակումբն իր երկու ֆուտբոլիստներին միասին 100 միլիոն եվրո է գնահատել

Մոսկվայի «Լոկոմոտիվը» տրանսֆերային գին է սահմանել իր հարձակվողական ոճի կիսապաշտպաններ` Ալեքսեյ ու Անտոն Միրանչուկների համար:

Calciomercato-ն տեղեկացնում է, որ ռուսական ակումբը եղբայրներին միասին գնահատել է 100 միլիոն եվրո. Ալեքսեյին` 60, Անտոնին` 40:

Հատկապես մեծ հետաքրքրություն կա Ալեքսեյ Միրանչուկի նկատմամբ, ում խաղին հետևում են Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Անգլիայի ակումբները: Առայժմ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերել է «Յուվենտուսը»:

Ավելի վաղ Լոկոմոտիվին տրանսֆերային առաջարկ էր կատարել «Զենիթը»: Երկու եղբայրների համար գինը տատանվել է 40 միլիոն եվրոյի շրջանակում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000