Պորտուգալիան և Անգլիան ջախջախիչ հաղթանակներ տարան, այլ արդյունքներ (VIDEO)
Եվրո-2020-ի ընտրական փուլում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։
B խմբում Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց Լիտվայի հետ ու հաղթեց 6-0 հաշվով։
7-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից բացեց հաշիվը, 22-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ հիանալի հարվածով խոցելով մրցակցի դարպասը։ 52-րդ րոպեին Պիցին հաշիվը դարձրեց խոշոր, 56-րդ րոպեին Գոնսալու Պասիենսիան խփեց իր թիմի 4-րդ գոլը, 63-րդ րոպեին աչքի ընկավ նաև Բերնարդու Սիլվան, իսկ 2 րոպե անց Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։