Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում թիմակից Լորենցո Պելեգրինիի հետ լուսանկար է հրապարակել այսօրվա մարզումից։
Հենրիխն ակնարկել է, որ մոտ է դաշտ վերադառնալուն։
Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանը մեկ ամսից ավելի բացակայում էր ազդրի վնասվածքի պատճառով։