Որոնել
Արխիվ
14.11.2019  21:43

Խաշմանյան. «Եթե ունենայինք Հարոյանի մակարդակի 2 ֆուտբոլիստ՝ 4 պաշտպանով կխաղայինք»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայատանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին տնային հանդիպում կանցկացնի Հունաստանի հետ։ 

Խաղից առաջ մամուլի ասուլիսով հանդես եկավ մեր նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

«Գաղտնիք է, թե ով է լինելու վաղը մեր հիմնական դարպասապահը։ Բոլոր իմ որոշումները բխում են ֆուտբոլային դաշտից, բայց, երկրորդ հերթին, կա նաև մարդկային գործոն։ Գևորգ Կասպարովին ես պատահական չեմ հրավիրել ազգային հավաքական։ Նման խաղացողները, ովքեր ամբողջ կյանքում լավ մակարդակով հանդես են եկել ազգային հավաքականում և հոգի են տվել, պրոֆեսիոնալ են։ Դա ասում եմ, որովհետև շատ լավ ճանաչում եմ Գևորգին։ Մենք պետք է կարողանանք հարգել նման ֆուտբոլիստներին և նրան հրավիրելը նաև դրա հետ է կապված եղել։ Ինչու՞ պիտի չհրավիրեմ Կասպարովին, եթե նա լավ է խաղում իր թիմում, այլ հրավիրեմ մեկ այլ դարպասապահի, ով նստած է պահեստայինների նստարանին։

Եթե մենք ունենք խաղացող, ով կարող է վաղն ամրապնդվել ազգային հավաքականում՝ Էրիկ Վարդանյանն է։ Կյանքում բոլորն էլ սխալվում են, անկախ նրանից՝ մարզիչ է, ֆուտբոլիստ, թե՝ ղեկավար։ Չեմ կարծում, որ պետք է շատ խիստ դատել Էրիկին։

Մենք շատ կորուստներ ունենք և աշխատել ենք մոբիլիզացնել բոլոր նրանց, որոնց կարող ենք հրավիրել հավաքական։ Միգուցե, բաց ենք թողել մեկ-երկուսին, բայց դրա մեջ մեծ խնդիր չեմ տեսնում։ Ես 3 օր եմ ունեցել և դժվարանում եմ ասել, թե Սարկիսովն ինչ մարզավիճակում է։ Կարող եմ հստակ ասել, որ նրա ցանկությունը շատ մեծ է և ապացուցելու բան ունի։ Կա ևս մեկ հանգամանք, որի համար հրավիրվել է հավաքական․․․

Խավիեր Մինյանոն շատ բարձրակարգ մասնագետ է, բայց, իմ տեղեկություններով, նրա պայմանագիրը սպառվել է և նա միացել է «Վալենսիային»։ Շատ ուրախ կլինեի, որ նման մասնագետ լիներ մեր մարզչական անձնակազմում։ Այնուամենայնիվ, մեր մարզչական շտաբը շատ գրագետ է։

Մեր ամենամեծ կորստը թիմի ոգին, առաջատարն ու, ըստ իս, եվրոպական մակարդակի մեծագույն խաղացող Հենրիխ Մխիթարյանն է, իսկ երկրրորդ մեծ կորուստը հենց Վարազդատ Հարոյանն է։ Նա այն ֆուտբոլիստն է պաշտպանական գծում, ով հենասյուն է և նա է կազմակերպում ամբողջ պաշտպանական գործողությունները։ Թե ինչ համակարգով ենք խաղալու՝ կախված է նրանից, թե ինչ ֆուտբոլիստներ ունենք։ Եթե Հարոյանի նման 2 կենտրոնական պաշտպան ունենայինք՝ կխաղայինք 4 պաշտպանով, բայց․․․ բայց․․․ Կտեսնենք, վաղը պարզ կլինի․․․»,- ասել է Խաշմանյանը։

Ասուլիսի առաջին հատվածը՝ ԱՅՍՏԵՂ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000