Հայաստանի Մ21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իռլանդիայից (VIDEO)
Եվրոպայի Մ21 առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականն Ավանի ակադեմիայում մրցեց Իռլանդիայի հասակակիցների հետ ու պարտվեց նվազագույն՝ 0-1 հաշվով։
Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Զակարի Էլբուզեդին։ 76-րդ րոպեին Օշին վերջին հույսի խախտում արեց ու հյուրերին թողեց 10 հոգով, բայց մեր ընտրանին դրանից օգտվել չկարողացավ։
Այսպիսով, խմբում Իռլանդիան 13 միավորով բացարձակ առաջատարն է, իսկ Հայաստանը 3 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է։ Հաջորդ խաղը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 19-ին, հյուրընկալվելիս, Իտալիայի հետ։