Որոնել
Արխիվ
14.11.2019  14:47

Վասիլի Ուտկին. «Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցն անեկդոտ էր»

Ռուս հռչակավոր մեկնաբան Վասիլի Ուտկինն իր «Футбольный клуб» հաղորդման ժամանակ անդրադարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:

«Հաղորդման վերջում ուզում եմ պատմություն պատմել, որը մինչև հոգուս խորքը զվարճացրեց ինձ: Օրերս, նշանակվեց Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը, և դա Ալեքսնադր Գրիգորյանը չէ, ով գրեթե ստանձնել էր այդ պաշտոնը: Բայց խոսք ասեց Դմիտրի Սելյուկը:

Դմիտրի, Ձեզ շատ եմ հարգում: Դուք ինչ-որ պատճառով սկսել եք ատել Գրիգորյանին և որոշել եք նրան զրկել հետագա աշխատանքներից: Դմիտրի, Ձեզ ներում եմ գրազը, որն ինձ պարտվել եք, դուք էլ Գրիգորյանին ներեք:

Եվ այսպես: Սա «ֆլեյմի» (բանավեճ, որը հիմնական պատճառի հետ կապ չունի-խմբ.) շքեղ օրինակ է: Սելյուկն ասաց, որ Հայաստանի հավաքականի համար զարմանալի որոշում է, որովհետև Գրիգորյանը մարզել է կանանց, նրա վրա աքլոր են նետել… դա ի՞նչ կապ ունի նրա մարզչական որակների հետ:

Հարգելի հայեր, ուզում եմ ձեզ ասել, որ Գրիգորյանը զարմանալիորեն համապատասխանում է հենց հավաքականում աշխատանքին: Առաջին հերթին, որովհետև նա հայ է, իսկ դա ձեզ համար միշտ կարևորագույն հանգամանք է եղել: Եվ երկրորդ` Գրիգորյանի խնդիրն այն է, որ նա մտքեր էլ ունի, աշխատելու ցանկություն էլ, խաղ կառուցել կարողանում է և ֆուտբոլիստների տաղանդը բացահայտել, բայց այնպիսի յուրահատուկ պահվածք ունի, որ առօրյա ռեժիմում նա արագորեն սկսում է նյարդայնացնել իր հետ աշխատողներին: Տեսեք, թե  ինչպես «Տամբովը» սթափվեց: Կարծո՞ւմ եք թիմը խաղ չունե՞ր: Ուներ, տեսեք ինչպես են խաղում, պարզապես անհետացավ էմոցիոնալ բեռը և թռան: Իսկ եթե Գրիգորյանն աշխատում է հավաքականում, ուրեմն հակառակը` նրա էքսցենտրիկ շփումը չի խանգարի ձեր թիմին: Իսկ դուք խոսում եք աքլորների ու կանանց մասին եք լսում: Դուք Սելյուկին ուրիշ հարցերում լսեք:

Ինձ այս պատմությունը որպես անեկդոտ հետաքրքրեց: Չնայած` ոչ: Միայն հազվադեպ կարող ես քեզ ավելի խելացի զգալ ամբողջ Հայաստանից: Իսկ դա խելքի երկիր է: Գիտեի՞ք, որ խելքը հենց Հայաստանից է առաջացել»,- իր «Футбольный клуб» հաղորդման ժամանակ ասել է Ուտկինը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000