Որոնել
Արխիվ
14.11.2019  11:18

Իբրահիմովիչ`«Գելաքսիի» երկրպագուներին. «Տվեցի ձեզ Զլատանին, հիմա վերադարձեք բեյսբոլ դիտելուն»

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դիմել է թիմի երկրպագուներին: Շվեդի պայմանագրի ժամկետը սպառվելու է տարվա վերջին և այն չի երկարաձգվելու:

«Եկա, տեսա, նվաճեցի: Շնորհակալ եմ «Գելաքսի», որ հնարավորություն տվեցիք կրկին ինձ երջանիկ զգալ:

«Գելաքսիի» երկրպագուներ, դուք ուզում էինք Զլատանին, ես ձեզ տվեցի Զլատանին: Պատմությունը շարունակվում է: Հիմա արդեն վերադարձեք բեյսբոլ դիտելուն»,- Instagram-ի իր էջում գրել է 38-ամյա ֆուտբոլիստը:

MLS-ի ավարտված առաջնությունում Իբրահիմովիչը 31 խաղում 31 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000