Որոնել
Արխիվ
13.11.2019  23:59

Կուրտուա. «Ինձ համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը»

«Ռեալի» ֆուտբոլիստ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։

«Ինձ համարում եմ լավագույններից մեկն աշխարհում։ Այս բառերով շատ բարձր նշաձող դրեցի, բայց հջողության հասնելու համար ինքնավստահություն է պետք։

Հեշտ է քննադատել դարպասապահին, երբ նա գոլ է ընդունում։ Իրականությունն այն է, որ վերջին 5 խաղերում անառիկ եմ պահել դարպասս։ Լսում եմ միայն մարզիչներին ու իմ թիմակիցներին։ Նույնիսկ մեկ բաց թողած գոլը ցանկացած դարասապահի համար շատ է, բայց ես չեմ կարող մտածել, որ գոլ ընդունելու միակ մեղավորը ես եմ»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Mais Futebol-ը՝ հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին։

Նշենք, որ բելգիացին արդեն 533 խաղային րոպե գոլ չի ընդունել սեփական դարպասը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000