Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար շուրջ 10 թեկնածու է
դիտարկվել
Շարունակում են նոր տեղեկություններ հայտնվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների շուրջ:
«Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերը տեղեկացնում է, որ մինչև Աբրահամ Խաշմանյանին նշանակելը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկել է շուրջ 10 մասնագետի տարբերակ: Նույն թվում իտալացի բարձրակարգ մարզիչ:
ՀՖՖ-ի համար հատկապես դժվար է եղել արտասահմանցի բարձրակարգ մասնագետի հրավիրել, որովհետև գրեթե անհնար էր որևէ մեկին համոզել 2 խաղ մարզել ընթացիկ ընտրական փուլում, հետո անցնել հաջորդ փուլին, որը սկսվելու է 2020 թվականի սեպտեմբերին: Վերջին օրերին ՀՖՖ-ն շտապել է որոշում կայացնելիս, որովհետև գլխավոր մարզչի անունն ՈւԵՖԱ-ին պետք է հայտներ խաղից նվազագույնը 5 օր առաջ:
Տեղացի մասնագետներից միակ թեկնածուն Խաշմանյանն է եղել: