Որոնել
Արխիվ
13.11.2019  13:12

Հռչակավոր հարձակվողը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Ճապոնական «Վիսել Կոբեի» հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է ընթացիկ մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին:

«19 տարվա պրոֆեսիոնալ կարիերայից հետո որոշեցի մրցաշրջանից հետո հեռանալ ֆուտբոլից: Շնորհակալ եմ բոլոր ակումբներին, մարզիչներին ու թիմակիցնրին, որոնք թույլ տվեցին վայելել երազանքիս կարիերան: Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին, որը միշտ կողքիս էր և աջակցում էր ինձ»,- իր թվիթերյան էջում գրել է իսպանացին:

Վիլյան կարիերայի ընթացքում հանդես է եկել Խիխոնի «Սպորտինգում», «Սարագոսայում», «Վալենսիայում», «Բարսելոնայում», «Ատլետիկոյում», «Նյու-Յորք Սիթիում» և «Մելբուռն Սիթիում»:

Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Վիլյան 59 գոլով «ֆուրիա ռոխայի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Նշենք, որ Ճապոնիայում մրցաշրջանի ավարտին մնացել է 3 տուր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000