Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ խաղերին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց:
Նախնական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին: