Որոնել
Արխիվ
12.11.2019  20:58

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները Ռոնալդուից ներողության են սպասում

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից Ա սերիայում կայացած «Միլանի» հետ խաղում։

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն պորտուգալերենով վիրավորեց Սարիին, երբ 54-րդ րոպեին փոխարինվեց։ Նա միանգամից գնաց հանդերձարան և մինչև խաղի ավարտը լքեց ստադիոնը։

Թուրինյան ակումբը որոշել էր չտուգանել ֆուտբոլիստին, բայց սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապվել է Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որպեսզի վերջինս խոսի այդ թեմայի մասին խաղացողի հետ։

La Gazzetta delo Sport-ը տեղեկացնում է՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները սպասում են, որ Ռոնալդուն ներողություն խնդրի իր պահվածքի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000