Որոնել
Արխիվ
12.11.2019  16:31

Տիգրան Բարսեղյան. «Հավաքականի առաջիկա խաղերից հետո կորոշեմ ապագաս»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել ղազախական Sports.kz-ին։ 

-Տիգրան, ինչպե՞ս կգնահատեք 2019 թվականի մրցաշրջանը «Կայսարի» և անձամբ Ձեզ համար։

-Իմ և թիմի համար մրցաշրջանը լավ դասավորվեց: Մենք պատմություն կերտեցինք, որը շատ բարդ էր։

-Վերջին խաղից հետո դուք ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասացիք․ «Հույս ունեմ, որ հաջող կաղանք Եվրոպայում հաջորդ տարի»։ Դա նշանակում է, որ մնու՞մ եք «Կայսարում»։

-Ես դա ասացի, որովհետև այդ ժամանակ «Կայսարի» ֆուտբոլիստ էի (ծիծաղում է․ խմբ․)։ Դեռ այդ մասին ոչինչ չգիտեմ։ Առջևում 2 խաղ ունեմ հավաքականում, իսկ հետո կհանգստանամ ֆուտբոլից և որոշում կկայացնեմ։

-Լավ, այլ կերպ տամ հարցը․ հետաքրքիր է, թե ղազախական ո՞ր ակումբն է ավելի շատ համապատասխանում Տիգրան Բարսեղյանին, «Կայրաթը», թե «Աստանան»։

-Դա դժվար հարց է, չեմ կարող պատասխանել (ծիծաղում է․ խմբ)։

-Այս մրցաշրջանում Դուք մի քանի հիանալի գոլեր եք խփել։ Մտադրություն չկա՞ր պայքարել Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար։

-Եթե կարողանայի դա անել՝ ինձ համար շատ հաճելի կլիներ։

-Արդեն մեկ մրցաշրջան անցկացրել եք Ղազախստանի Պրեմիեր լիգայում։ Ի՞նչ առանձնահատկություններ կան մնացած առաջնությունների համեմատ, որտեղ Դուք խաղացել եք։

-Այստեղ այլ է եղանակը, դաշտը, մրցավարները․․․

-Այդ ի՞նչ պատմություն է ստադիոնի նոր խոտածածկի «կախարդվածության» մասին։ Ինչու՞ «Կայսարը» չի կարողանում հաղթել այնտեղ այդքան երկար ժամանակ։

-Եթե ակնեղծ՝ ինձ էլ է տանջում այդ հարցը․․․

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում Կիզիլրոդում։ Մարդիկ փողոցում ճանաչու՞մ են, ի՞նչ են հարցնում։

-Այո, իհարկե, շատերը ճանաչում են։ Տարբեր հարցեր են տալիս․ կշարունակե՞մ արդյոք այստեղ խաղալ և այլն։ Տաքսու վարորդները բոլոր ֆուտբոլիստներին հարցնում են, թե որքան աշխատավարձ ենք ստանում։

-Ինչ-որ բան կա՞ Ղազախստանում, որ Դուք չեք հավանում։

-Իհարկե ոչ։ Շատ երջանիկ եմ, որ տեղափոխվել եմ այստեղ և ոչ մի վայրկյան չեմ փոշմանել։

-Ինչ-որ բան ցանկանու՞մ եք ասել ղազախական ֆուտբոլի երկրպագուներին անցած մրցաշրջանի արդյունքների հետ կապված։

- Պարզապես, ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Կխնդրեմ ավելի շատ երկրպագել սիրելի թիմին և ֆուտբոլիստներին ավելի շատ գնահատել անկախ նրանից՝ ղազախ է, թե՝ լեգիոներ։ Բոլորս առաջին հերթին մարդ ենք և չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

Ուրախ եմ, որ եկել եմ Ղազախտան։ Այստեղ շատ ընկերներ ունեմ և ոչ միայն «Կայսարից»։ Շատ-շատ եմ սիրում Ղազախստանը, այստեղ ինչ լավ եմ զգացել։ Շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներին, թիմերին, ֆեդերացիային, և մրցավարներին։ Առանց նրանց մենք չենք դառնա ավելի ուժեղ և ավելի լավը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000