Որոնել
Արխիվ
12.11.2019  12:31

Սթերլինգը մեկ խաղով հեռացվել է հավաքականից` «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղում միջադեպի պատճառով

Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգը չի մասնակցելու Չեռնոգորիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղին:

Բրիտանացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկ խաղով թիմից հեռացրել է վինգերին, ով «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղում (3:1) վիճաբանություն է ունեցել պաշտպան Ջո Գոմեսի հետ, տեղեկանում ենք The Guardian-ից:

Նշվում է, որ Սթերլինգը վիճաբանությունը շարունակել է նաև ազգային հավաքականի ճամբարում: 24-ամյա ֆուտբոլիստը հետագայում ներողություն է խնդրել, բայց պատիժը չի փոխվել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000