Որոնել
Արխիվ
12.11.2019  13:46

Հայտնի է ՂՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը, Տիգրան Բարսեղյանը` լավագույն եռյակում

Հայաստանի հավաքականի ու «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Այդ մասին հայտնում է vesti.kz-ն: 26-ամյա ֆուտբոլիստն առաջնությունում 12 գոլ է խփել:

Լավագույնի մրցանակը ստացել է «Աստանայի» խորվաթ կիսապաշտպան Մարին Տոմասովը, ով 19 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկու և ամենաշատ գոլային փոխանցում է կատարել` 12: Լավագույն եռյակում է հայտնվել նաև «Կայրաթի» ֆուտբոլիստ Բարուժան Իսլամխանը:

Լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Կայսարը» գլխավորող Ստոյչո Մլադենովը: Բուլղարացու գլխավորությամբ թիմը նվաճել է Ղազախստանի գավաթը, իսկ ՂՊԼ-ում գրավել է 6-րդ տեղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000