Որոնել
Արխիվ
12.11.2019  10:57

Բալոտելլին չի խաղա Հայաստանի հավաքականի հետ. Մանչինին բացատրել է` ինչու չի հրավիրել նրան

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բացատրել է, թե ինչու «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլիին չի հրավիրել ազգային ընտրանի, որն առաջիկա օրերին մրցելու է Բոսնիայի և Հերցեգովինայի, ինչպես նաև Հայաստանի հավաքականների հետ:

«Ֆուտբոլը դա սպորտ է, ուստի պետք է համախմբի մարդկանց, այլ ոչ թե քանդվի այն սակավաթիվենրի կողմից, ովքեր սխալներ են գործում: Ես սիրում եմ Մարիոյին: Նրան խաղադաշտ էի դուրս բերում, երբ դեռ անչափահաս էր: Բալոտելլին դեռ բավականաչափ երիտասարդ է և կհասցնի սպորտում հետք թողնել: Բայց ինձ համար կարևոր է հայտարարել, որ եթե նրան հրավիրեմ հավաքական, դա պետք է լինի այն ժամանակ, երբ նա արժանի է դրան և կարող է օգնել թիմին:

 Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ (ռասիստական սկանդալ-խմբ.) ես կարող էի հրավիրել նրան, ինչպես դա ցանկանում էր մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, բայց կարևոր է Մարիոյին հրավիրել, երբ նա լավ խաղա, այլ ոչ թե այդ քայլով ռասիզմի դեմ հայտարարություն կատարելու համար»,- իտալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000