Որոնել
Արխիվ
11.11.2019  22:07

Աղբյուր. Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան Հայաստանի հավաքականում

Topsports.am-ի թղթակցի հետ զրույցում կիսապաշտպան Մարկոս Պիզելին հայտարարել է, որ ավարտել է կարիերան Հայաստանի հավաքականում։

«Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Topsports.am-ը։

Մարկոսը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2008 թվականից։ Նշենք, որ նա վերջերս հեռացավ ղազախական «Ակտոբեից» պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000