Որոնել
Արխիվ
11.11.2019  19:30

Կամո Հովհաննիսյան. «Առաջարկներ ունեմ Հայաստանից և օտարերկրյա ակումբներից»

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտարարել էր ղազախական «Ժետիսուից» հեռանալու մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի հետ զրույցում մեկնաբանել է որոշումը։

«Լրացավ «Ժետիսուի» հետ իմ պայմանագրի ժամկետը։ Գերազանց մրցաշրջան էր, որը լավ փորձ եղավ ինձ համար։ Սակայն եկել է ուժերս նոր թիմում եւ նոր առաջնությունում փորձելու ժամանակը։ «Ժետիսուին» մաղթում եմ շատ հաղթանակներ եւ նպատակների իրագործում։

Առաջարկներ ունեմ Հայաստանից և օտարերկրյա ակումբներից։ Այս փուլում մտադիր եմ կարիերաս շարունակել արտերկրում։

Լիարժեք վերականգնվել եմ վնասվածքից հետո եւ պատրաստ եմ օգնել Հայաստանի հավաքականին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում Հունաստանի եւ Իտալիայի դեմ»,- նշել է Կամո Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000