Որոնել
Արխիվ
11.11.2019  17:57

Խաշմանյանը հրավեր է ուղարկել Մխիթարյանին. Հենրիխը կարող է թիմին միանալ Իտալիայում

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հրավերք է ուղարկել Հունաստանի ու Իտալիայի ընտրանիների դեմ հանդիպումներին մասնակցելու համար: Corrieredellosport.it-ը տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը մարզչին խոստովանել է, որ վնասվածքից ապաքինման վերջին փուլում է և հավաքական չմեկնելը նրա ու հռոմեական ակումբի համատեղ որոշումն է:

Նշվում է, որ Հենրիխը պատրաստ է եղել նույնիսկ մեկ ոտքով խաղալ հավաքականի կազմում, բայց վնասվածքի պատճառով 42 օր բաց թողնելուց հետո նա ուզում է վերջնական ապաքինվել: Մխիթարյանը կարծում է, որ ապաքինման համար լրացուցիչ 3 օրերը շատ կօգնեն նրան, այդ պատճառով Հունաստանի դեմ խաղի համար նա չի ժամանի Երևան: Փոխարնեը, կիսապաշտպանը կարող է թիմին միանալ Իտալիայում, որը նոյեմբերի 18-ին, Պալերմոյում մրցելու է Իտալիայի հավաքականի հետ:

Նախորդ շաբաթվա ընթացքում Հենրիխը մարզվել է անհատական ծրագրով: Այժմ Մխիթարյանը գրեթե ամբողջությամբ առողջ է: Արդեն վաղը նա կարող է մարզվել ընդհանուր խմբի հետ:

«Ռոմայի» կազմում ֆուտբոլիստի վերադարձը սպասվում է միջազգային խաղերի դադարից հետո` «Բրեշիայի» դեմ արտագնա մրցավեճում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000