Որոնել
Արխիվ
11.11.2019  15:00

Սենթ Լուիս. Գաբուզյանը հաղթել է ԱՄՆ ներկայացնող հային

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է ավանդական Ուինթեր Չեսս Կլասիկ ավանդական շրջանային մրցաշարը, որն անցկացվում է A և B խմբերով:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ A խմբում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի մասնակիցների թվում են ԱՄՆ ներկայացնող Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը: Առաջին տուրում Գաբուզյանը հաղթանակ է տոնել Հակոբյանի նկատմամբ, իսկ Սևյանը ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ:

B մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Տիգրան Հարությունյանը, ով առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Ազարովի հետ: B մրցաշարում հանդես է գալիս ԱՄՆ ներկայացնող Մելիքսեթ Խաչիյանը, ով առաջին տուրում հաղթել է Սերգեյ Էրենբուրգին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000