Որոնել
Արխիվ
11.11.2019  13:03

Հայտնի է MLS-ի չեմպիոնը (VIDEO)

MLS-ի փլեյ-օֆֆի եզրափակչում «Սիեթլ Սաունդերսը» 3:1 հաշվով հաղթել է «Տորոնտոյին» ու դարձել չեմպիոն:

Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում: Արևմտյան կոնֆերենցիայի ներկայացուցչի կազմում աչքի են ընկել Կելվին Լերդամը, Վիկտոր Ռոդրիգեսը և Ռաուլ Ռուիդիասը: Կանադական թիմից հեղինակության գոլ է խփել Ժոզի Ալտիդորը:

«Սիեթլն» իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ MLS-ի չեմպիոն: Առաջինը գրանցվել էր 2016 թվականին, երբ «Սաունդերսը» պարտության էր մատնել նույն «Տորոնտոյին»:

Հիշեցնենք, որ հենց «Սիեթլն» է հետագա պայքարից դուրս թողել «Լոս-Անջելեսին», որի կազմում հանդես են գալիս ուրուգվահայ Դիեգո Ռոսսի Մարաշլյանը և MLS-ի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ ճանաչված Կառլոս Վելան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000