Սարգիս Ադամյանը կամային հաղթանակ պարգևեց «Հոֆենհայմին»՝ դառնալով խաղի հերոսը
(VIDEO)
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս մրցեց «Քյոլնի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտ մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկում ու 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1 դարձնելով։ Ամբողջ խաղակեսի ընթացքում 26-ամյա խաղացողը շատ ակտիվ էր ու խաղի վերջին վայրկյաններին կարողացավ իր թիմի համար 11 մետրանոց վաստակել, որը հաջող իրացրեց Լոկադիան։
Այսպիսով, Ադամյանը խփեց իր 4-րդ գոլը «Հոֆենհայմի» կազմում և 3-րդը՝ Բունդեսլիգայում։ Թիմը վաստակեց 20 միավոր ու երկրորդն է՝ առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիայից» հետ մնալով 2 միավորով։