Որոնել
Արխիվ
08.11.2019  20:24

«Փյունիկը» 10 հոգով հաղթեց «Շիրակին» փայլուն գոլի շնորհիվ (VIDEO)

Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Փյունիկը» «Հանպապետական» ստադիոնում ընդունեց «Շիրակին» ու հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլը 51-րդ րոպեին հեղինակեց Դենիս Մահմուդովը՝ հրաշալի հարվածով գնդակն ուղարկելով դարպասապահից ձախ անկյունը։ 51-րդ րոպեին Ռոբերտ Հակոբյանը ստացավ երկրորդ դեղին քարտն ու երևանյան թիմին թողեց 10 հոգով, բայց գյումրեցիները դրանից օգտվել չկարողացան։

Այսպիսով, «Փյունիկը» վաստակեց 16 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ «Շիրակը» հավասար միավորներ ունի առաջատար «Արարատի» հետ (25) ու երկրորդ տեղում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000