Որոնել
Արխիվ
08.11.2019  17:11

6 գոլ «Գանձասար» – «Ուրարտու» խաղում. «չեմպիոնական պայքարի» իրական հավակնորդ կա (VIDEO)

Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրարտուն» Ավանի Ակադեմիայում հյուրընկալվեց «Գանձասար-Կապանին» և առավելության հասավ 4:2 հաշվով:

«Արջերի» կազմում գոլերի հեղինակ դարձան Գեղամ Հարությունյանն (11-մետրանոց) ու Վարդան Պողոսյանը, իսկ հյուրերից` դուբլ ձևակերպեց Սեմյոն Սինյավսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Եվգենի Բուդնիկը և Եվգենի Կոբզարը:

Այսպիսով, Իլշատ Ֆայզուլինի գլխավորած թիմը վաստակել է 15 միավոր, շրջանցել «Փյունիկին» (13) ու բարձրացել յոթերորդ տեղ: Գարնանը, «չեմպիոնական պայքարին» մասնակցելու համար անհրաժեշտ թոփ-6-ում հայտնվելու համար «Ուրարտուին» հարկավոր է առաջ անցնել նաև «Նոայից» (17):

«Գանձասարը» 10 միավորով մնաց նախավերջին` 9-րդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000