Որոնել
Արխիվ
08.11.2019  02:03

«Ռոման» առանց Մխիթարյանի զիջեց Մ. «Բորուսիային» (VIDEO)

Եվրոպա լիգայի J խմբի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ ու զիջեց 1-2 հաշվով։

35-րդ րոպեին Ֆեդերիկո Ֆասիոն գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով դաշտի տերերին, բայց 64-րդ րոպեին ուղղեց սխալը՝ հավասարեցնելով հաշիվը։ Գերմանական ակումբը հաղթական գոլը խփեց խաղավերջում՝ ավելացված 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Մարկուս Տյուրամը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճռով չկար հռոմեացիների հայտացուցակում։

Խմբում առաջատարը «Բաշաքշեհիրն» է, որը վաստակել է 7 միավոր, «Բորուսիան» և «Ռոման» ունեն 5-ական, իսկ «Վոլֆսբերգերը»՝ 4 միավոր։

«Վոլֆսբերգեր» - «Բաշաքշեհիր»՝ 0-3

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000