Որոնել
Արխիվ
07.11.2019  02:27

Ուոքերը` դարպասապահ, բաց թողած հաղթանակ 90+3 րոպեի դրությամբ 3:1 հաշվից հետո. թրիլերային խաղեր C խմբում (VIDEO)

Չեմպիոնների լիգայի C խմբի 4-րդ տուրում թրիլերային սցենարով խաղեր կայացան: «Մանչեսթեր Սիթին» Միլանում չկարողացավ առավելության հասնել «Ատալանտայի» նկատմամբ և նույնիսկ կարող էր պարտվել:

7-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսի գեղեցիկ փոխանցումից հետո Ռահիմ Սթերլինգը բացեց հաշիվը: Մինչև ընդմիջում «քաղաքայինները» 11-մետրանոց հարվածի իրավունք ձեռք բերեցին, սակայն Ժեզուսը տարօրինակ շեղ հարված կատարեց: Իտալացիները պատասխան գոլը խփեցին ընդմիջումից քիչ անց, երբ Ալեխանդրո Գոմեսի փոխանցումը եզրափակեց Մարիո Պաշալիչը:

Ամենաուշագրավը տեղի ունեցավ 81-րդ րոպեին, երբ կարմիր քարտ ստացավ հյուրերի դարպասապահ Կլաուդիո Բրավոն: Չիլիացին ընդմիջման ժամանակ էր փոխարինել մյուս դարպասապահ Էդերսոնին, ինչի հետևանքով Խոսեպ Գվարդիոլան ստիպված էր դարպասը պաշտպանելու համար փոխարինման դուրս բերել պաշտպան Կայլ Ուոքերին: Վերջինս հասցրեց սեյվ կատարել: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Զուգահեռաբար Զագրեբում ոչ պակաս խելահեղ խաղ կայացավ: Ուկրաինական թիմը հաշիվը բացեց Ալան Պատրիկի գոլի շնորհիվ, բայց հետագայում երեք գոլ ընդունեց Բրունո Պետկովիչից, Լուկա Իվանուշեչից ու Արիան Ադեմիից: Վերջին երկու գոլերը գրանցվեցին 83 և 89 րոպեներին և թվում էր խորվաթներն ապահովել են հաղթանակը, սակայն «հանքափորները» 90+3 և 90+8 րոպեներին Ժունիոր Մորաեսի և Տետեի (11 մետրանոց) գոլերի շնորհիվ անհավանական քամբեք կատարեցին: Թիմերը խաղն ավարտեցին 10-աան ֆուտբոլիստով: Կարմիր քարտեր ստացան Նիկոլա Մորոն և Մարլոսը:

4-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով առաջին տեղում է: «Դինամոն» ու «Շախտյորն» ունեն 5-ական միավոր, իսկ «Ատալանտան»` 1:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000