Որոնել
Արխիվ
07.11.2019  00:24

«Բավարիան» իրացրեց հսկայական խաղային առավելությունը և նույնպես նվաճեց փլեյ- օֆֆի ուղեգիր (VIDEO)

Չեմպիոնների լիգայի B խմբում «Բավարիան» սեփական մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Օիլմպիակոսին»:

Ամբողջ հանդիպամն ընթացքում գերմանական թիմը հսկայական առավելություն ուներ, բայց միայն 69-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը. Կինգսլի Կոմանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին:

Մյունխենցիների հաղթանակն ամրացրեց Իվան Պերիշիչը, ով գոլի հեղինակ դարձավ 88-րդ րոպեին:

Այսպիսով, «Բավարիան» հաղթելով բոլոր 4 հանդիպումները` վաստակեց 12 միավոր և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը: Նրա մոտակա հետապնդող «Տոտենհեմն» ունի 4 միավոր: «Օլիմպիակոսը» 1 միավորով չորրորդն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000