Որոնել
Արխիվ
06.11.2019  23:52

ՀՖՖ-ի պաշտոնյա. «Արթուր Վանեցյանն իրավասություն չունի գլխավոր մարզիչ նշանակել» (PHOTO)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեսյուբքյան էջի միջոցով հայտարարել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն իրավասություն չի ունեցել Աբրահամ Խաշմանյանին նշանակել գլխավոր մարզիչ:

«Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»,- գրել է Առաքելյանը և հետևյալ լուսանկարները կցել գրառմանը.

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000