Որոնել
Արխիվ
06.11.2019  21:15

Վենգերը գերակումբի մարզիչ դառնալու գլխավոր ֆավորիտն է

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է նշանակվել «Բավարիայի» գլխավոր մարզիչ:

Մյունխենյան ակումբը Նիկո Կովաչի հրաժարականից հետո ցանկացել է հրավիրել «ՌԲ Լեյպցիգի» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, սակայն Red Bull-ի սպորտային բաժնի ներկայիս ղեկավարը հրաժարվել է բանակցություններից:

Դրանից հետո «Բավարիայի» հիմանական թեկնածուն դարձել է Վենգերը, ում շուտով առաջարկ կկատարվի: Այն նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է Bayern & Germany թվիթերյան էջը:

Գերմանական գրանդը հույս ունի ամռանը հրավիրել «Այաքսը» գլխավորող Էրիկ տեն Հագին կամ ՊՍԺ-ի մարզիչ Թոմաս Տուխելին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000