Ալեքսանդր Գրիգորյանը չի գլխավորելու Հայաստանի հավաքականը. ՀՖՖ-ն չեղարկել է
պայմանավորվածությունը
Ռուսաստանաբնակ Ալեքսանդր Գրիգորյանը չի նշանակվելու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է championat.com-ը:
Այդ կայքի լրագրող Անդրեյ Պանկովը թվիթերյան իր էջում մանրամասներ է հայտնել.
«Կրկես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Երեկ Գրիգորյանը համաձայներցրել էր պայմանագիրը, ըստ որի պետք է դառնար ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
Այսօր նա նշանակված ժամին գնացել է ՀՖՖ-ի գրասենյակ` պայմանագիր ստորագրելու: Որոշ ժամանակ սպասելուց հետո լսել է, որ ամեն ինչ փոխվել է և հավաքականն այլ մարզիչ է գլխավորելու»: