Որոնել
Արխիվ
06.11.2019  02:30

«Լիվերպուլն» առավելության հասավ «Գենկի» նկատմամբ, «Նապոլին» և «Զալցբուրգը» փոխանակվեցին գոլերով (VIDEO)

Չեմպիոնների լիգայի E խմբի 4-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Գենկի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

14-րդ րոպեին Ջորջինյո Վեյնալդումն առաջ մղեց մերսիսայդցիներին, 41-րդ րոպեին Մբվանա Սամատան հավասարեցրեց հաշիվը, իսկ 53-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը հաղթանակ պարգևեց անգլիական թիմին։

Տուրի մյուս խաղում «Նապոլին» տանը մրցեց «Զալցբուրգի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով 11-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը հաջող իրացրեց 11 մետրանոցը՝ խփելով առաջնությունում իր 7-րդ գոլը (ՉԼ-ի լավագույն ռմբարկու), իսկ 44-րդ րոպեին Իրվինգ Լոսանոն միավոր փրկեց նեապոլցիների համար։

Այսպիսով, խմբում 9 միավորով առաջատարը «Լիվերպուլն» է, «Նապոլին» ունի 8 միավոր, «Զալցբուրգը»՝ 4, իսկ «Գենկը» վաստակել է ընդամենը 1 միավոր։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000