Որոնել
Արխիվ
04.11.2019  22:40

Տարխանովը մեկնաբանել է Գրիգորյանի՝ «Փյունիկը» գլխավորելու մասին լուրերը

Ավելի վաղ, հղում կատարելով ռուսական լրատվամիջոցին, տեղեկացրել էինք, որ հայազգի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը, ով մարզել է մի շարք ռուսական թիմեր, կարող է գլխվորել «Փյունիկը»։

Այդ մասին իր մեկնաբանությունն է տվել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից վերջերս հեռացած և ակումբի փոխնախագահությունը ստանձնած Ալեքսանդր Տարխանովը։

«Հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, միասին ֆուտբոլ ենք դիտել։ «Փյունիկում» նրա աշխատանքի մասին որևէ խոսակցություն չենք ունեցել։ Եթե նման բան լիներ՝ ես կիմանայի։ 

Թիմն այժմ գլխավորում են իմ օգնականները, որոնց հետ աշխատել եմ մարզչական շտաբում։ Այս պահին գլխավոր մարզչի պաշտոնում ոչ ոքի չենք փնտրում»,- Տարխանովի խոսքերն է մեջբերում Р-Спорт-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000