Որոնել
Արխիվ
04.11.2019  15:34

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել կաշառքի դիմաց Հայաստանում «խաղ ծախելու» մասին

Հայաստանի Ազգային անվտանգությունը մանրամասներ է հայտնել «Մասիս» ակումբի դեմ հարուցված գործի մասին, որի ներկայացուցիչները մեղադրվում են միտումնավոր կերպով, կաշառքի դիմաց նախապես որոշված արդյունք ապահովելու շուրջ:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019 թ.-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: 

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրված է պաշտոնական հայտարարությունում։

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին կայացել է Հայաստանի գավաթի նախնական փուլի խաղը, որում «Մասիսը» 0:3 հաշվով պարտվել է «Տորպեդոյին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000