Որոնել
Արխիվ
03.11.2019  18:45

«Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Նոան» դուրս եկան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում տեղի ունեցան 3 հանդիպումներ։

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Վեսթ Արմենիային» 5-0 հաշվով։ 

9-րդ րոպեին Լուիս Օգանան Բացեց հաշիվը, 38 և 89-րդ րոպեներին աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը՝ դուբլ ձևակերպելով, իսկ 74 և 84-րդ րոպեներին գոլ խփեցին, համապատասխանաբար, Հարությունյանը և Սանոգոն։

 

«Ալաշկերտը» կարողացավ 3-1 հաշվով հաղթել Երևանի «Տորպեդոյին»։

Դավիթ Ղանդիլյանը 22-րդ րոպեին առաջ մղեց ալաշկերտցիներին, 49-րդ րոպեին Դեդան հավասարեցրեց հաշիվը, 66-րդ րոպեին Էդուարդ Ավագյանը կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ 89-րդ րոպեին Տյագո Գալվաոն խփեց «Ալաշկերտի» 3-րդ գոլը։

 

«Նոան» հաղթեց «Արարատին» նվազագույն՝ 1-0 հաշվով։

Խաղի միակ գոլը 33-րդ րոպեին հեղինակեց Մաքսիմ Մայրովիչը։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Նոան» դուրս եկան քառորդ զրափակիչ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000