Որոնել
Արխիվ
02.11.2019  22:59

Շախմատ. Հայաստանի հավաքականը վերջին տուրում հաղթեց Հունաստանին

Վրաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Հունաստանի հետ ու հաղթեց 3-1 հաշվով։

Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Լոանիս Պապաիոանոուին, ով հանձնվեց, երբ մեր առաջատարին մեկ քայլ էր մնացել մատ անելու համար։ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ընդամենը 18 քայլով հաղթեց Հիստոս Բանիկասին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը սևերով ոչ-ոքի խաղացին, համապատասխանաբար, Դիմիտրիոս Մաստրովասիլիսի և Ատանասիոս Մաստրովասիլիսի հետ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը դարձավ չեմպիոն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000