Որոնել
Արխիվ
02.11.2019  01:55

ՊՍԺ-ն սենսացիոն պարտություն կրեց (VIDEO)

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվել է հետնապահ «Դիժոնին» ու 1:2 հաշվով պարտություն կրել:

19-րդ րոպեին Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, սակայն ընդմիջումից առաջ (45+5) պատասխան գոլն է խփել Մունիր Շուայրը:

Երկրորդ խաղակեսի սկզբում (47) Ժոնդեր Կադիսը հիանալի անհատական անցում է ձեռնարկել և հաղթական գոլ խփել:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 27 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Դիժոնը» 12 միավորով բարձրացել է 18-րդ տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000