Որոնել
Արխիվ
02.11.2019  01:40

«Հոֆֆենհայմը» խոշոր հաշվով հաղթեց. Ադամյանը մոտ էր գոլ խփելուն (VIDEO)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Հոֆֆենհայմը» 3:0 հաշվով հաղթեց «Պադերբորնին»:

2-րդ րոպեին տուգանային, թնդանոթային հարվածով հաշիվը բացեց Ռոբերտ Սկովը, այնուհետև մինչև 25-րդ րոպեին այն խոշոր դարձրեցին Պավել Կադերաբեկը և Յուրգեն Լոկադիան:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի կազմում փոխարինկան մտավ 69-րդ րոպեին: 4 րոպե անց նա մոտ էր գոլ խփելուն, սակայն դարպասապահ Լեոպոլդ Ցինգերլեն սեյվ կատարեց մի քանի մետրից նրա կատարած հարվածից հետո:

«Հոֆֆենհայմը» Բունդեսլիգայում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 17 միավորով բարձրացավ հինգերորդ տեղ: Բոլոր մրցաշարերի հաշվարկում Ալֆրեդ Շրյոդերի թիմը 5 անըդնմեջ հաղթանակ է տոնել: Սկիզբը դրվել է «Բավարիայի» նկատմամբ սենսացիոն հաղթանակից, երբ Ադամյանը դուբլի հեղինակ է դարձել:

 

Ադամյանի վտանգավոր հարվածը 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000