Որոնել
Արխիվ
01.11.2019  20:26

Իգոր Տուդորը պաշտոնանկ է արվել

«Ուդինեզեն» հայտարարել է գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի պաշտոնանկության մասին: Խորվաթին ժամանակավորապես փոխարինելու է Լուկա Գոտտին:

Տուդորին աշխատանքից հեռացնելու պատճառ է դարձել վերջին խաղերում անհաջող արդյունքները: Նրա թիմը վերջին երկու մրցավեճում 11 գոլ է բաց թողել` 1:7 հաշվով զիջելով «Ատալանտային» և 0:4 հաշվով` «Ռոմային»:

«Զեբրերն» Ա սերիայում զբաղեցնում են 14-րդ տեղը:

Իտալական թիմի հավանական նոր գլխավոր մարզիչների թվում են նշվում Ջենարո Գատտուզոն, Մասսիմո Կարրերան, Ֆրանչեսկո Գվիդոլինը, Ստեֆանո Կոլոնտուոնոն և Պասկուալե Մարինոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000