Որոնել
Արխիվ
01.11.2019  13:04

Բայրամյան. «Խաղադաշտ մտա, որովհետև հարկավոր էր ինչ-որ բան փոխել»

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչում «Սպարտակից» կրած պարտությունը (1:2), որում նա փոխարինման է մտել 67-րդ րոպեին:

«Վալերի Գեորգևիչն (Կարպին) ինձ փոխարինման դուրս բերեց, որովհետև տեսնում էր, որ ինչ-որ բան հարկավոր է փոխել: Մենք անցանք 4-3-3 սխեմային և թիմը սկսեց ավելի լավ գրոհել: Մեկ գոլ կարողացանք կրճատել: Կարող էինք ևս մեկ գնդակ հեղինակել, եթե ավելի շատ ժամանակ լիներ: Չեմ կարող ասել, թե «Սպարտակը» մի գլուխ ուժեղ էր այն խաղացողներից, ովքեր ասպարեզ էին դուրս եկել (թիմի երկրորդ կազմը-խմբ.): Պարզապես նրանց բախտը բերեց

Հիմա կկենտրոնանաք առաջնության վրա: Չեմպիոնների լիգայում հայտնվելու մասին չենք խոսել»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոքերն է մեջբերում sport24.ru-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000