Որոնել
Արխիվ
01.11.2019  11:28

Գատտի. «Մեսսին պետք է համարձակություն ունենա և տեղափոխվի «Ռեալ», ինչպես Կրիշտիանուն արեց»

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատտին «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին կոչ է արել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Կարող է թվալ, թե դեմ եմ դրամադրված Մեսսիին, բայց քանի դեռ նա լավ չի խաղում կարևոր հանդիպումներում, պատմության մեջ կմնա որպես տնային պայմանների ֆուտբոլիստ: Նա պետք է համարձակություն ունենա և տեղափոխվի «Ռեալ», որպեսզի բոլորին ապացուցի իր մեծությունը, ինչպես դա արեց Կրիշտիանուն: Հակառակ դեպքում նա կմնա որպես հերթական լավ ֆուտբոլիստներից մեկը:

 Կրիշտրիանուն տեղափոխվեց աշխարհի լավագույն ակումբը և դարձավ նրա ռմբարկուն: Մեսսին խաղում իր տանը, որտեղ ամեն ինչ արված է նրա հարմարավետության համար: Եթե այդքան մեծագույն է, թող դա ապացուցի Չեմպիոնների լիգայում և Աշխարհի առաջնությունում: Երբ դա կանի, նոր հնարավորություն կունենա համեմատվել Կրուիֆի, Մարադոնայի ու Պելեի հետ: Իսկ հիմա նա լավ է խաղում միայն այն ժամանակ, երբ մրցակիցն է դա թույլ տալիս»,- El Chiringuito-ի եթերում ասել է արգենտինացին:

Նշենք, որ Գատիին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել երկու սկզբունքային մրցակիցների` «Բոկա Խունիորսի» ու «Ռիվեր Փլեյթի» կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000