Որոնել
Արխիվ
30.10.2019  10:31

Առաջին խմբում եռիշխանությունը վերականգնվեց. Լավագույն ռմբարկուն առաջ է պոկվում

Առաջին խմբի 13-րդ տուրում կայացել են չորս հանդիպումներ: «Վանը» 2:0 հաշվով հաղթել է «Ուրարտու-2»-ին և վաստակելով 31 միավոր` կրկին հավասարվել է առաջատարներ «Վեսթ Արմենիային» ու «Լոկոմոտիվին»:

«Արարատի» ու «Փյունիկի» երկրորդ թիմերի խաղում որոշիչ է դարձել Իգոր Ագուիարի միակ գոլը, իսկ «Արարատ-Արմենիա-2» և «Արագածը» ջախջախիչ հաղթանակներ են տոնել: Երևանցիների հարձակվող Հակոբ Խաչատրյանը դուբլի հեղինակ է դարձել և ռմբարկուկան պայքարում խփած 15 գնդակով ավելի է ամրապնդել իր դիրքերը:

«Արարատ-2»-«Փյունիկ-2» 1:0 (0:0)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Էդգար Սահակյան

Գոլը՝ Իգոր Ագուիար, 58

 

«Արագած»-«Շիրակ-2» 6:1 (4:0)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլերը՝ Ալեն Կարապետյան, 10, 19, 46, Կիրիլ Կոչնև, 18, Չարլզ Մարկ Իկեչուկվու, 41, 51 («Արագած»), Տիգրան Բաղդասարյան, 85, 11մ («Շիրակ-2»)

 

«Վան»-«Ուրարտու-2» 2:0 (0:0)

Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլերը՝ Մուսլիմ Բամմատգերեև, 50, Էզա Կուասի Ուիլֆրեդ, 55

 

«Արարատ-Արմենիա-2»-«Դիլիջան» 7:1 (2:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Էրիկ Գալստյան

Գոլերը՝ Հակոբ Խաչատրյան, 19, 80, 11մ, Էրիկ Ավետիսյան, 36, 57, Արամ Խամոյան, 48, Վազգեն Սարիբեկյան, 90, Արման Պողիկյան, 90+2 («Արարատ-Արմենիա-2»), Յաո Սիլվեն Կուասի, 55 («Դիլիջան»)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000