Որոնել
Արխիվ
27.10.2019  01:11

«Ատլետիկոն» շրջանցեց «Ռեալին» և հավասարվեց առաջատար «Բարսելոնային» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին»:

Որոշիչ են դարձել Անխել Կորեայի երկու գոլային փոխանցումները, որոնցից հետո առաջին խաղակեսում աչքի է ընկել Սաուլ Նիգեսը (28), իսկ երկրորդում` Ալվարո Մորատան (64):

Մադրիդցիները վաստակել են 19 միավոր, շրջանցել Մադրիդի «Ռեալին» (18) ու հավասարվել առաջատար «Բարսելոնային»: Իսպանական այդ գրանդները 10-րդ տուրում պետք է միմյանց հետ մրցեին, սակայն սուպերկլասիկոն հետաձգվել է և կայանալու է դեկտեմբերի 18-ին:

Բասկյան թիմը 13 միավորով 10-րդ տեղում է:

Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Լեգանես» – «Մալյորկա»` 1:0

«Վալյադոլիդ» – «Էյբար»` 2:0

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000