Որոնել
Արխիվ
26.10.2019  20:44

«Բավարիայի» դարպասին 11-մետրանոցներ նշանակվեցին, կայացավ «Շալկե»-«Բորուսսիա» դերբին (VIDEO)

Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» 2:1 հաշվով հաղթել է «Յունիոն Բեռլինին»: Հաշիվը բացել է Բենժամին Պավարը, իսկ երկրորդ կեսի սկզբում Ռոբերտ Լևանդովսկին «պատ է խաղացել» մրցակցի պաշտպանի հետ և գրավել դարպասը:  Քիչ ան, մյունխենցիների դարպասին 11-մետրանոց է նշանակվել, սակայն Մանուել Նոյերը որսացել է Սեբաստյան Անդերսոնի հարվածը: 86-րդ րոպեին մեկ այլ 11-մետրանոց է նշանակվել, որն անվրեպ է իրացրել Սեբաստյան Պոլտերը:

Նիկո Կովաչի գլխավորած թիմը վաստակել է 18 միավոր ու բարձրացել առաջին տեղ:

Զուգեհեռաբար կայացել է ռուրյան դերբին` «Շալկե 04» – «Բորուսսիա Դորտմունդ»: Այն անցել է տանտերերի խաղային առավելությամբ, սակայն ավարտվել է 0:0 հաշվով:

«Բորուսսիան» 16 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, իսկ «Շալկեն» 15 միավորով` 8-րդ:

Ավարտված մյուս խաղերում «Լեյպցիգը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Ֆրայբուրգին», իսկ «Պադերբորնը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության է մատնել «Ֆորտունային»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000