Որոնել
Արխիվ
25.10.2019  15:33

Շախմատ. Շանթ Սարգսյանը՝ Մ20 աշխարհի փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր

Հնդկաստանում ավարտվեցին աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների շախմատի առաջնությունները: Երիտասարդների մրցաշարում հիանալի ելույթ ունեցան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը 8 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին սա արդեն Սարգսյանի 2-րդ հրաշալի նվաճումն է. հոկտեմբերի 12-ին Շանթ Սարգսյանը արծաթե մեդալ էր նվաճել մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, իսկ նույն մրցաշարում Արթուր Դավթյանը արժանացել էր բրոնզե մեդալի:

Հաջողված էր նաև աղջիկների մրցաշարում հանդես եկած Մարիամ Ավետիսյանի ելույթը, ով 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա և 53 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000